
Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությանը հետևած մամուլի ասուլիսում խոսել են Իսրայելի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Էլի Կոենը։
«Իրանը տարածաշրջանային սպառնալիք է։ Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են իրանական սպառնալիքը. Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին, անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը։ Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ՝ կանխելու նրա միջուկային կարողությունների ընդլայնումը», – հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարը։
«Մեր երկրների միջև համագործակցությունը հիմնված է փոխըմբռնման, հարգանքի և ընդհանուր շահերի վրա», – հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։