Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Տիգրան Առաքելյանի ազատումից հետո երկխոսությունը շարունակելու հնարավորություն չեմ տեսնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը կայանալու է Կոնգրես-կոալիցիա երկխոսության առկախման պայմաններում: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանրահավաքից` սա հերթակա՞ն հանրահավաք է լինելու, թե՞ դեպի ջրբաժան տանող հանրահավաք կլինի:

– Հայ ազգային կոնգրեսի բոլոր հանրահավաքներն էլ լուրջ էին, և իրականում բոլորն էլ բեկումնային են, հանրահավաքները հերթական կամ ոչ հերթական չեն լինում:
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքին, այն իսկապես բավական լուրջ իրավիճակում է անցկացվելու, որովհետև այս մեկ ամսվա ընթացքում բավական լուրջ քաղաքական գործընթացներ տեղի ունեցան: Ներքաղաքական կարևոր զարգացումներից մեկը երկխոսության` նոր քաղաքական «մշակույթի» ձևավորումն էր: Հայ ազգային կոնգրեսը ամեն ինչ արեց, որպեսզի իսկապես Հայաստանում իշխանության հանձնման, փոխանցման մի նոր ինստիտուտ ձևավորվի` երկխոսության միջոցով: Երկխոսության արդյունքում մենք, ինչպես հայտնի է, ասում էինք, որ մենք հասնելու ենք արտահերթ ընտրությունների անցկացման: Շատերը շփոթում են` նշելով, որ մենք ձգտում ենք գալ իշխանության: Սակայն մեր խնդիրը ազատ, արդար, դեմոկրատական ընտրությունների անցկացումն է, և չընկալել սա ու ասել, թե Հայաստանում արտահերթ ընտրությունների կարիք չկա, ես նման քաղաքական գործիչներին` վերից վար, կարող եմ ասել, որ նրանց համար իրենց ֆինանսական եկամուտները, աթոռը, սեփական պաշտոնը վեր են ազգային-պետական շահերից: Այս մարդկանց դիրքորոշումները ընդունելի չեն, որովհետև «Հանրապետական» կուսակցությունը, երկար տարիներ ի վեր իշխող կուսակցություն լինելով, իսկապես լճացել է, խորը լճացում է գնում այդ կուսակցության մեջ, ինչպես նաև այսօրվա գործող իշխանությունների ներսում: Իսկ լճացումը ոչ մի լավ բանի չի բերի: Նրանք դադարել են մտածելուց, նրանք դադարել են երկրի համար պատասխանատվություն կրելուց, նրանք ունեն մեկ խնդիր` սեփական իշխանությունը պահելը:
Սեպտեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքում, ես կարծում եմ, Հայ ազգային կոնգրեսը բոլոր հարցերի պատասխանները հստակ կտա: Եթե իշխանությունները պատասխանատվություն չեն զգում այս երկրի համար, ապա մենք կգնանք այն ճանապարհով, որը կոչվում է` ճանապարհ դեպի իշխանափոխություն ժողովրդի ճնշման տակ:

– Պարոն Հովհաննիսյան, ակնհայտ է, որ երկխոսության առկախումից հետո իշխանությունների և Կոնգրեսի միջև հրապարակային բանավեճը ավելի է կոշտացել, և իրավիճակը բավական սրվել է: Այնուամենայնիվ, այս իրավիճակում դուք երկխոսության շարունակման որևէ ելք տեսնո՞ւմ եք, թե՞ կարծում եք, որ ջրբաժանը ավելի ճիշտ քայլ կլինի:

– Ես քաղաքական այն լիդերներից էի, ով միանշանակ երկխոսության կողմնակից էր, և ամեն ինչ արել եմ, որ երկխոսությունը կայանա և շարունակվի: Ես հույս ունեի, որ գործող իշխանությունը, կամ անձամբ` Սերժ Սարգսյանը, իսկապես պատասխանատվություն են զգում այս պետության առջև: Ես այդպես էի կարծում, անգամ ուզում էի հավատալ, որ երկխոսության արդյունքում Հայաստանն իսկապես դուրս կգա ճգնաժամից, իսկ ճգնաժամը շատ խորն է` ոչ միայն տնտեսական է, այլև` քաղաքական, ավելին` այսօր բարոյական ամենամեծ ճգնաժամն ենք ապրում: Հիմա ես այն քաղաքական գործիչներից եմ, ով համոզվել է, որ ես պարզապես սխալվել եմ իշխանությունների հարցում, ես ավելի լավ սպասելիքներ ունեի գործող իշխանություններից, քան նրանք դրան արժանի էին:
Այսինքն` այս իրավիճակում մեր հասարակությանը այլընտրանք չի մնում, մնում է մեկ քայլ` քանի որ իշխանությունները քաղաքական լեզուն չեն հասկանում, նրանք չունեն քաղաքական պլատֆորմ, իշխանության մեջ չկան որպես այդպիսին քաղաքական գործիչներ, և նրանք հասկանում, ընկալում են միայն ուժի լեզուն, այս դեպքում ստիպված հասարակությունը նրանց հետ պետք է խոսի ուժի լեզվով, հասարակությունը ստիպված նրանց հետ պետք է խոսի այդ լեզվով:

– Պարոն Հովհաննիսյան, իսկ եթե մինչև սեպտեմբերի վերջ իշխանությունները խելամտություն ցուցաբերեն և ազատ արձակեն Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ դրանից հետո երկխոսությունը շարունակվի:

– Անձամբ ես չեմ տեսնում: Երկխոսության շարունակման հնարավորություն տեսնում եմ միայն այն դեպքում, երբ նրանք առաջինը` ազատ արձակեն Տիգրան Առաքելյանին, երկրորդը` ներկայացնեն «ճանապարհային քարտեզ»` թավշյա իշխանափոխության իրականացման առնչությամբ: Այսինքն` նրանք պետք է ներկայացնեն «ճանապարհային քարտեզ», որով մեր հասարակությունը պետք է գնա ապագա լեգիտիմ իշխանության ձևավորմանը:

– Իշխանությունները հստակ հայտարարում են, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեն տեսնում, ավելին, ըստ կոալիցիայի ներկայացուցիչների, մասնավորապես Գալուստ Սահակյանի` «երկխոսությունը Կոնգրեսին էր առավելապես պետք», և «երկխոսության միջոցով ՀԱԿ-ը դուրս եկավ քաղաքական ճահճից»: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք Կոնգրեսի և կոալիցիայի հակադիր գնահատականները երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ:

– Ես չեմ ցանկանում մեկնաբանել Գալուստ Սահակյանի հայտարարությունները, որովհետև դա անիմաստ եմ համարում: Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա դա այն ինստիտուտն էր, այն պլատֆորմն էր, որի միջոցով հնարավոր էր Հայաստանում ռեալ քաղաքական գործընթացներ ծավալել: Այդ երկխոսության մասին մենք խոսել ենք վաղուց, մասնավորապես նախագահ Տեր-Պետրոսյանը դրա մասին հայտարարել էր դեռևս 2008-ի մարտի 2-ին: Այնպես որ, իշխանական ներկայացուցիչները թող մտածեն քաղաքական պատասխանատվության մասին, այս երկրի առջև ստանձնած պարտավորությունների մասին և հարգեն այս երկիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում