Սեպտեմբերի 14-ին կմեկնարկի ReAnimania անիմացիոն ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին, Ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Վարդան Աբովյանը, գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանը և ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:
«Մենք կարևորում ենք հայկական անիմացիոն ֆիլմերի ներկայացումը, բայց մասնակիցներ ունենք շուրջ 40 երկրից, որոնք ներկայացրել են իրենց աշխատանքները: Այս տարի ցուցադրվելու են 6 լիամետրաժ, 125 կարճամետրաժ ֆիլմեր»,- տեղեկացրեց փառատոնի հիմնադիրը` հավելելով, որ լինելու են հյուրեր արտերկրից: Նա նաև նշեց, որ ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» կինոթատրոնում, «Նարեկացի» միությունում և «Նաիրի» կինոթատրոնում՝ եթե բանակցությունները հաջող ընթանան:
Ր. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս տարի ֆիլմեր են ցուցադրվելու նաև Սիրահարների այգում, որտեղ կազմակերպվելու են նաև այլ միջոցառումներ: «Այս տարի փառատոնն ունի «20-ամյա անկախ անիմացիա» խորագիրը, որին ներկայացված են լինելու վերջին 20 տարիների հաջողված անիմացիոն ֆիլմերը»,- եզրափակեց իր խոսքը փառատոնի համակարգողը:








































