
Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը և անվավեր է համարում նրա որոշումները, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու մասին դատարանի որոշումը։
«Մենք հարցի բուն առաջադրումը համարում ենք վրդովեցուցիչ և անընդունելի, Ռուսաստանը, ինչպես մի շարք պետություններ, չի ճանաչում այս դատարանի իրավասությունը և, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնության համար նման որոշումներն առոչինչ են»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը չի մեկնաբանել հստակեցնող հարցը, թե արդյոք դատարանի այս որոշումը կազդի Պուտինի այցերի վրա ՄՔԴ իրավասությունը ճանաչող երկրներ. «Ես ավելացնելու ոչինչ չունեմ այս թեմայով»։