Saturday, 06 06 2026
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

«Կարո՞ղ ա բռնել տաս». Պետավտոտեսուչ

Ձեզ ենք ներկայացնում է «Առաջին լրատվական»-ի ընթերցողներից մեկից ստացված նամակը, որում խոսվում է պետավտոտեսչության ներկայացուցչի հերթական անօրինականության մասին:

«Կիրակի օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ընկերոջս մեքենայով շարժվեցինք «Մարկո Պոլո» ռեստորանի դիմացի ավտոկանգառից, և ընկերս, որը մեքենայի ղեկին էր, ցանկանում էր ամրացնել իր անվտանգության գոտին։ Հենց այդ պահին Արամի փողոցից նկարում պատկերված 386 ՈՍ 01 պետհամարանիշով պետավտոտեսուչի մեքենան կանգնեցրեց մեզ: Բացատրեցինք, որ հենց նոր էինք շարժվել, և վարորդը ամրացնում էր գոտին, սակայն նրանք ասացին, որ պետք էր դա նախօրոք անել, և վարորդին տուգանեցին 5000 դրամով, որը տեղում մուծեցինք: Հետո, երբ պատրաստվում էինք շարժվել, նկատեցի, որ երկու տեսուչներից և ոչ մեկը գոտին չի ամրացրել: Նորից մոտեցա նրանց մեքենային և հարցրի, թե իրենք ինչո՞ւ գոտին չեն ամրացրել։ Պատասխանեցին՝ հեսա կամրացնեն (ի դեպ, նրանք իրենց բավական լկտի էին պահում): Նստեցի մեքենան, և հրապարակով շարժվեցինք Նալբանդյան փողոցի ուղղությամբ: Երբ կանգնած զիջում էինք Վ. Սարգսյան փողոցից եկող մեքենաներին, նույն մեքենան կողքից մոտեցավ մեր մեքենային և տվեց վարորդի փաստաթղթերը, որոնք մոռացել էինք իրենց մոտ: Նկատեցի, որ նրանց գոտիներն ամրացված չեն: Ասացի. «Ձեր գոտիներն ամրացված չեն, կարելի՞ է ձեզ նկարել»: Նրանցից մեկը սկսեց լկտի ու կեղծ,- հավանաբար վախից,- ծիծաղել՝ ասելով. «Հա, նկարի, ապեր, նկարի», իսկ մյուսը, որը ղեկին էր նստած, ասաց. «Կարո՞ղ ա՝ մի հատ էլ բռնել տաս, ընգեր»:

Հիմա ես երկու հարց եմ ուղղում Ալիկ Սարգսյանին.
– Դուք գողակա՞ն համակարգի պետ եք, թե՞ ոստիկանական։ Եթե ոստիկանական՝ ապա ինչո՞ւ են Ձեր ղեկավարած համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներն առաջնորդվում գողական օրենքներով:

– Այս միջադեպը հրապարակելով՝ ես բռնե՞լ եմ տալիս տեսուչներին, թե՞ ոչ: Եթե այո՝ ապա բռնող ո՞վ է, Ալիկ Սարգսյա՞նը, այսինքն՝ Դուք: Ինչպես հասկացա նրանց տագնապից՝ այո՛, քանի որ Դուք իսկապես շատ խիստ հայացք ունեք:

Միայն խնդրում եմ՝ պատասխանելիս անկեղծ լինել, ո՛չ անցած անգամների նման, այս անգամ իսկապե՛ս անկեղծ:

Հ.Գ. Անպայման հետևելու եմ, որ այդ տեսուչները հեռացվեն աշխատանքից, իսկ մնացածներին խորհուրդ կտամ հետևել օրենքներին, թե չէ «բռնել կտանք»:

Հակոբ Արշակյան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում