«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեղեկություն հրապարակեց Արարատ քաղաքից 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին:
Օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը, հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում:
Քիչ առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանից տեղեկացանք, որ ՊՆ-ում աշխատանքային խումբ է ձևավորվել, ովքեր ճշտում են մանրամասները: Դավիթ Կարապետյանի խոսքերով՝ առաջիկա ժամերին ՊՆ-ն հանդես կգա ամփոփ հայտարարությամբ:










































