«Կառավարության այս տարվա անդրանիկ նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական չինովնիկներին հրահանգել է, որ խստագույնս պահպանեն կառավարության կողմից ներդրված ԱՊՊԱ կտրոնների պարտադիր տեղադրումը, իսկ ավտոմեքենան վարելիս վարորդն ու նրա կողքի ուղևորը պարտադիր կրեն ամրագոտիներ։ Վարչապետի բանավոր հանձնարարականը կառավարության աշխատակազմը գրավոր փոխանցել էր ոստիկանապետին, մարզպետներին և ճանապարհային ոստիկանության պետին»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Շաբաթ օրը ականատես եդանք, որ ՀՀ պաշտպանության նախարարի աոաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և նրա վարորդը ծառայողական «Տոյոտա Պրադո» ՊՆ 0003 Մ համարանիշի մեքենայով երթևեկում էին առանց ամրագոտին կապելու»:









































