Ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցությունից չպետք է զարմանալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Նվեր Դավթյանը:
Ըստ իրանագետի` տարածաշրջանի իսլամական երկրներում կոնսոլիդացիայի մեկնարկ է. «Իրանի ԱԳ նախարարը Անկարայում հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում: Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը չափազանց կարևոր էր` թույլ չտալ տարածաշրջանում օտար ուժերի ներկայություն: Իրանի համար ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում ըմբռնելի է, լուրջ սպառնալիք չէ»: