Սեպտեմբերի 5-ին` երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Հերացու փողոցում միմյանց են բախվել «Վազ 2108» մակնիշի 11 ԼԼ 719 պետհամարանիշի, «Գազ 3110» մակնիշի 68 ՕԼ 937 պետհամարանիշի և «Համեր» մակնիշի 22 ՕՍ 105 պետհամարանիշի ավտոմեքենաները:
ՃՈ հետաքննության բաժնի տեսուչ Պողոսյանի խոսքերով` մարմնական վնասվածքներ ստացողներ չեն եղել: Կատարվում է հետաքննություն:










































