Saturday, 20 06 2026
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

Թռչկանի ջրվեժի մոտ «ավերիչ» շինարարությունը եռում է

Գետի հունի փոփոխության աշխատանքները (որի վրա գտնվում է Թռչկանի ջրվեժը) թափով շարունակվում են: Ընդ որում`ոչ միայն ջրվեժն է վտանգված: Գետի հունը տեղափոխվում է չգիտես ուր, և այդ հատվածում ջրային ամբողջ ավազանն անապատանում է:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում դարձյալ ահազանգ հնչեցրեց հաղորդավար Նվեր Մնացականյանը, ով երեկ է վերադարձել Թռչկանից: «Ամբողջ ցավն այն է, որ դա աչքից շատ հեռու է արվում: Զբոսաշրջիկներ կային այնտեղ: Այդ մարդիկ ի՞նչ են մտածում, որ գալիս-տեսնում են` մի երկու օրից այդ գետը չի լինելու: Ջրվեժի վերևի հատվածից գետը կտրում են, գետը գնալու է լրիվ ուրիշ հունով, դա էլ է ցամաքելու»,- ցավով ասաց նա:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ դարձյալ Նվեր Մնացականյանն ու բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ահազանգ հնչեցրին Մեծ Պարնի գյուղի մոտ գտնվող Թռչկանի ջրվեժի շուրջ ընթացող շինարարության վերաբերյալ: Շինարարության նպատակը ջրվեժի վերացմամբ հիդրոէլեկտրակայանի կառուցումն է:

Հայտնի է, որ մեր հրապարակումներից հետո բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ծանոթանալով «Ջրվեժին ձեռք տալը մեծագույն հանցագործություն է բնության դեմ» հոդվածին, հանձնարարել էր տեսչական ուսումնասիրություն անցկացնել խնդրի առթիվ և իրեն զեկուցել փորձաքննության արդյունքը։ Նախարարության մամուլի պատասխանատու Հասմիկ Մկրտչյանը հավաստիացրել էր, որ նախարարը հետևողական է լինելու այս հարցում։

Հ.Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հետաքննության արդյունքում իրենք պարզել են, որ շինարարություն իրականացնելու համար առկա են բոլոր օրինական փաստաթղթերը, այսինքն`«շինարարությունն օրինական» է: Փաստորեն, մեր երկրում հնարավոր է այս կամ այն եղանակով ձեռք բերել շինարարությունն օրինականացնող փաստաթղթեր ու ամեն գնով հասնել գետի ու ջրվեժի ցամաքեցմանը:

Թե որքան օգուտ կտա հիդրոէլեկտրակայանն իր տերերին՝ հայտնի չէ, բայց որ դրանով անդառնալի ոչնչացվում է Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի մի կտորը՝ փաստ է: Լավ կլիներ, որ պաշտոնյաները մինչ փաստաթղթեր տրամադրելը գոնե մեկ անգամ այցելեին ջրվեժ ու հասկանային` ինչի տակ են ստորագրել ու ինչի կառուցմանն են համաձայնություն տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում