Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Իրանում հասկացել են` 7 շրջանները Բաքվին վերադարձնելու սխալ մոտեցումը այժմ սպառնալիք են Թեհրանին հարվածելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

-Տիկին Բեգիջանյան, Իրանի զինված ուժերը զորքերի տարբեր ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժություններ են անցկացնում։ Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ասել է, որ «զորավարժություններն անցկացվում են ամբողջովին իրական պայմաններում, այն շրջաններում, որոնք կարող են բաղձալի լինել թշնամիների համար»։ Նրա խոսքերով՝ զորավարժություններն անցկացվում են «թշնամու սպառնալիքների հնարավոր սցենարների դեմ»։ Ձեր կարծիքով՝ այս փուլում Իրանում ի՞նչ մտավախություններ կան։

-Իմ կարծիքով՝ սա Նաթանյահուի հայտարարությունների պատասխանն է, առ այն, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Ըստ իս՝ Նաթանյահուն շատ լուրջ ներքին մարտահրավերներ ունի, որոնք կապված են արդարադատության հետ։ Դուք գիտեք, որ  իշխանության փոփոխության համար Իսրայելում հազարավոր մարդիկ են փողոց դուրս գալիս։ Սա ընդունված պրակտիկա է։ Ինչպես Էրդողանն էր մարդկանց ուշադրությունը շեղում ներքին հարցերից՝ Սիրիայում գործողություններ իրականացնելով, սա էլ հենց այդ տրամաբանության մեջ է։ Իսրայելից  և փոխադարձաբար Իրանից սպառնալիքներ միշտ եղել են, պարզապես հիմա դրանք շատ ավելի սուր բնույթ են կրում, շեշտվում է, որ աուժայինների հետ Նաթանյահուն 5-6 խորհրդակցություն է  անցկացրել։ Սա, ըստ ամենայնի, ուղղված է ներքին լսարանին շեղելուն։

-Իսրայելից հնարավոր հարվածները կարո՞ղ են լինել Ադրբեջանի տարածքից։

-Իհարկե։ Իրանն իր միջուկային  օբյեկտներին հարվածելու հնարավորությունը միշտ հավանական է համարել Ադրբեջանի տարածքից։ Առ այսօր, սակայն, Իրանը չափից ավելի հանդուրժողականություն է դրսևորել Ադրբեջանի նկատմամբ բոլոր առումներով։ Գուցե հիմա այդպես չլինի, մի փոքր ավելի կտրուկ արտահայտվեն։Անգամ հիմա իրանցի շատ վերլուծաբաններ անընդհատ հեգնում են նախկինում իրենց արտահայտած այն մտքերը, թե Ղարաբաղն իսլամական տարածք է։ Իրենք նախկինում ասում էին ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը իսլամական տարածքներ են, այսինքն՝ Ադրբեջանինն են, իսկ հիմա փաստում են, որ դա ճիշտ քաղաքականություն չէր։ Այժմ այդ «իսլամական տարածքներից» թիրախ են դարձնում Իրանը։ Իրավիճակն այնպիսին է, որ մեր շահերը պահանջում են, որ մենք Իրանի հետ սերտորեն համագործակցենք։ Եթե մենք դա չանենք՝ և՛ մենք ենք տուժելու և՛ իրենք։ Իրենք ձգտում են, հասկացել են, մնում է՝ մենք հասկանանք։

Այսինքն՝ ստացվում է, որ Իրանը հասկացել է, որ տարիներ շարունակ սխալ քաղաքականություն է վարել՝ հայտարարելով, որ պետք է 7 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին։ Հիմա, փաստորեն, այդ շրջանները անմիջական վտանգ են Թեհրանի համար։

-Այո՛։ Համենայնդեպս Իրանի վերլուծական դաշտում հիմա այդ տեսակետն արմատանում է։

-Կարծում եք՝ Իսրայելը բացի ներքին լսարանին ուղղված քայլերից չի՞ կարող առաջ անցնել, հնարավո՞ր է տարածաշրջանում նոր պատերազմական գործողություն։

-Կարծում եմ՝ Նաթանյահուն պարզապես ուշադրություն շեղելու համար է նման հայտարարություններ անում։ Եթե նման բան լինի՝ապա ոչ միայն տարածաշրջանը կեռա, այլ ավելի ընդգրկուն պատերազմ կլինի,քան նույնիսկ ուկրաինականը։

-Որից նաև Հայաստանը կտուժի։

-Հայաստանը և ամբողջ տարածաշրջանը։ Սա իսկապես կլինի երրորդ համաշխարհայինը։ Իսրայելը Հայաստանի նման փոքր տարածք է, իսկ Իրանը իսկապես հզոր է։ Հերիք է Իրանը մի քանի  խոշոր բան գցի այդ փոքր տեղը… իսկ դուք գիտեք, որ Իսրայելի անվտանգության երաշխավորն էլ ԱՄՆ-ն է։ Դե պատկերացրեք հետևանքները։

-Մեզ համար նաև բարդ է ստացվում է, որ մի կողմից ԱՄՆ-ն է, մյուս կողմից Իրանը։ Ինչպե՞ս դիրքավորվել։

-Ամերիկան մեր բարեկամն է, բայց ունի շահեր, մենք ևս շահեր ունենք։ Մեր շահերը տվյալ դեպքում ավելի շատ համընկնում են Իրանի հետ։ Ամերիկան դա շատ լավ կհասկանա ու դեմ չի լինի, որ մենք մեր շահերը  պաշտպանենք, մեր երկիրը չկորցնենք։ ԱՄՆ-ն այստեղ զորք չի բերելու։ Մնում է՝ մենք չվախենանանք։Դիվանագիտությունն ինչի՞ համար է, որ մենք կարողանանք ԱՄՆ-ին համոզել, որ այլ ելք չունենք։ Եթե մենք դիվանագիտություն չունենք,  էլ ինչի՞ մասին է խոսքը։ Դիվանագիտությունը գործի 50 տոկոսն է։ Ես շատ  օրինակներ կարող եմ բերել, թե դիվանագիտությունն ինչ մեծ դեր է ունեցել պատերազմները վերջ տալու համար։ Մենք պետք է ոչ թե ասենք՝ վայ Ամերիկան, այլ գործենք։  ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է ու շատ լավ գիտի, որ մենք խնդիր ունենք։ Այսքան ժամանակ էլ հասկանալով, որ Հայաստանն այլ ճանապարհ չունի խիստ չի նայել մեր համագործակցությանը Իրանի հետ։ Հայաստանը փոքր երկիր է, չէր կարող  Իրանի համար տնտեսական այնպիսի պատուհան լինել, որ ինքը դուրս գար պատժամիջոցների տակից։ Կրկնում եմ՝ մենք  մեր շահերը պետք է սպասարկենք, Ամերիկան  Հայաստանի դեմ չի կռվի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում