Լավրովը առանցքային հայտարարություն է արել. անցակետը չարաբաստիկ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպիտ խախտում կլինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:
Բաբայանը կարծում է, որ Բաքուն չի հարգելու Հաագայի վճիռը, սա ևս միջազգային իրավունքի բացերից է. «Հաագայի որոշումը ոչ լիարժեք դարձավ, երբ նրանք չվերահաստատեցին, որ Բաքուն է արգելափակում գազի և էլէներգիայի մատակարարումը»: