24-ամյա Հասմիկ Մխիթարյանը մանկական ուղեղային կաթված ունի (ՄՈՒԿ): Հիվանդությունն ախտորոշվել է ծնվելուց մի քանի ամիս անց։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, վիրահատական բարդություններին՝ Հասմիկը լցված է անսահման լավատեսությամբ։ Երիտասարդ աղջիկն այսօր կարողանում է քայլել ձեռնափայտի օգնությամբ։
«Կյանքը՝ երկրորդ փորձից» հաղորդման շրջանակներում Հասմիկն անկեղծանում է, որ սկզբում ամաչում էր ձեռնափայտից, քանի որ նախկինում այն ասոցացնում էր տարեց մարդկանց հետ, իսկ այսօր ձեռնափայտն իր ամենահուսալի ընկերն է։