Thursday, 28 09 2023
Դատարանից պահանջում ենք ապահովել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքն ու խոշտանգման արգելքը.
14:15
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում
14:07
Ուկրաինան ենթակառուցվածքների վերականգնման համար 1 մլրդ դոլար է հավաքել
Որոշակի տվյալներ ունենք ԼՂ-ում տեղի ունեցած խոշտանգումների մասին , հրապարակային հանդես կգանք. ՄԻՊ
14:03
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ ժամանել է Կիև
13:59
Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 28, 2023
13:54
Հունաստանում մոլեգնում է «Էլիաս» փոթորիկը. մեկ օրում մի քանի ամսվա տեղումներ են գրանցվել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 28, 2023
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար
Հայկական բնաշխարհ. Կաչաղակաբերդ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024 թվականի ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի
13:42
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 28 2023
Արցախից բռնի տեղահանվածների գաղթի ճանապարհը
Ընդդիմադիրները այստեղ չեն, բայց մեզ անգործության մեջ են մեղադրում, դեմ են Հռոմի ստատուտին. Դավոյան
13:15
Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական պարագաներ կուղարկի ԼՂ–ից տեղահանվածներին
Հռոմի ստատուտի վավերացումը գործիք է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման համար. Ղազարյան
Ժամը 12.00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 68.386 բռնի տեղահանված
13:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:01
Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության, հայ ժողովուրդը կրկին դատապարտված է էթնիկ զտման. Մել Գիբսոն
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
12:58
Կանադայի վարչապետ Թրյուդոն ներողություն է խնդրել նացիստ վետերանին խորհրդարանում մեծարելու համար
Հռոմի ստատուտը կապ չունի հայ-ռուսական կապերի հետ, ամբողջը մանիպուլյացիա է
12:55
Իրանը մինչև տարեվերջ ևս 2 արբանյակ կարձակի. Հաջիզադե
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը
Տաշքենդի օդանավակայանի մերձակա արդյունաբերական պահեստում պայթյուն է որոտացել
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով
Ադրբեջանի կողմից անցակետում կամայական ձերբակալումներ են տեղի ունենում, սա չափազանց անհանգստացնող է

Պոլիտեխնիկում բացվեց IELTS պաշտոնական քննական կենտրոն

24 փետրվարի, 2023 թ․, Երևան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոն, որը երկրորդն է ՀՀ-ում Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։

Կենտրոնը ներառում է երկու քննական սենյակներ՝ 24 և 16 համակարգիչներով, որոնք տրամադրել է Team Telecom Armenia ընկերությունը։

Ողջունելով ներկաներին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ նշեց․ «Բրիտանական խորհրդի հետ երկարատև աշխատանքի արդյունքում այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվում է IELTS պաշտոնական քննական կենտրոն։ Այս քննական կենտրոնը Պոլիտեխնիկական համալսարանի համար նոր հնարավորություն է ստեղծելու մասնագիտական և ուսանողական համայնքի անգլերեն լեզվի գիտելիքների լավացման և խորացման առումով»։

Ռեկտորը իր շնորհակալանքի խոսքն ուղղեց նաև Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին՝ մշտապես բուհի կողքին լինելու համար։

«Բոլոր այն դեպքերում, երբ լինում է նոր նախաձեռնություն, որը հնարավորություն է ստեղծելու համալսարանում նոր արժեք գեներացնել, թե՛ կրթական, թե՛ նոր ֆինանսական հոսքեր ապահովելու իմաստով, Team Telecom Armenia ընկերությունը աջակցում է բուհին»,-նշեց Գոռ Վարդանյանը։ Նա հույս հայտնեց, որ նմանօրինակ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։

IELTS թեստավորման համակարգը աշխարհում ամենատարածված անգլերենի թեստն է բարձրագույն կրթության և գլոբալ միգրացիայի համար։ Այն աշխարհում անգլերենի երկու հիմնական թեստերից մեկն է, մյուսը TOEFL-ն է: IELTS-ը գնահատում է անգլերենի բոլոր հմտությունները՝ կարդալ, գրել, լսել և խոսել։

Ըստ Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի տեխնիկական կրթություն ստանալու և զարգացում ապահովելու համար անգլերեն լեզու իմանալը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։ «Այսօր Պոլիտեխնիկը պատրաստ է բարձր որակավորման քննություններ ընդունել՝ տալով նոր մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավություն։ Մեզ համար առաջնահերթություն է կրթական ծրագրերին ու նախաձեռնություններին աջակցելը», -նշեց նա։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշեց, որ հպարտ է բրիտանական կրթական համակարգով, որն աշխարհում լավագույններից է։ «Անգլերենը ընդունված լեզու է աշխարհում, նաև գիտության ոլորտում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների։ Կենտրոնի բացմամբ մենք աջակցում ենք հայ ուսանողներին մուտք գործել բրիտանական կրթական համակարգ։ Սա լավ միջոց է աջակցել այն ուսանողներին, որոնք ուզում են զարգացնել լեզվական հմտությունները, օգտվել բրիտանական կրթական համակարգի առավելություններից»,-նշեց դեսպանը։

ՀԱՊՀ-ի IELTS պաշտոնական քննական կենտրոնը կընդունի IELTS թեստ հանձնողների ամբողջ աշխարհից ադեն մարտ ամսին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում