
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է այսօր հրապարակված Չինաստանի խաղաղության նախագիծը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։
«Չինաստանը մեծ վստահություն չի վայելում, քանի որ չկարողացավ դատապարտել ՌԴ-ի՝ Ուկրաինա անօրինական ներխուժումը», – ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ դրա փոխարեն ներխուժումից մի քանի օր առաջ երկիրը Ռուսաստանի հետ բարեկամության համաձայնագիր է ստորագրել: