Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իսլամական Իդ Ալ-Ֆիտր տոնի առիթով, 1218 կալանավորի ներում էր շնորհել, որոնցից 100-ը համարվում են Ահմադինեժադի ձերբակալված թիմակիցներից:
Կայքի հաղորդմամբ՝ ինչպես նախագահական ընտրություններից հետո առաջացած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված ցուցարարները, առաջնորդից ներում ստանալով, զղջացել են իրենց անցյալի արարքների համար, նույն կերտ, հավանաբար, Ահմադինեժադի ձերբակալված թիմակիցներն էլ կալանավայրում զղջացել են ու հեռացել կառավարություն ներթափանցած դավադիրներից, այդ իսկ պատճառով էլ առաջնորդը նրանց ներում է շնորհել:










































