Monday, 13 05 2024
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով

Պուտինն այդկերպ արձագանքում է կովկասյան ուղղությամբ արևմուտքի ակտիվությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել իր մեկ այլ՝ 2012 թվականին ստորագրած հրամանագիրը «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման միջոցառումների մասին» ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ: Նոր հրամանագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 21-ին:

ԱՊՀ երկրների վերաբերյալ Պուտինի՝ 11 տարվա վաղեմության հրամանագրով, որով սահմանվում են ՌԴ արտաքին քաղաքական ուղենիշները, նշվում է ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման մասին։ Ըստ այդ փաստաթղթի, օրինակ, պետք է խորացնել եվրասիական ինտեգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ամրապնդել ՀԱՊԿ-ը, դրա օպերատիվ արձագանքման մեխանիզմները, շարունակել հետևողական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար՝ համագործացկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը  կարծում է, որ Պուտինը պարզապես իրավաբանորեն արձանագրել է արդեն իսկ գոյություն ունեցող  փաստը. «Մինսկի խումբը չի աշխատում, ռուսական կողմի կարծիքով՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ոչ կոնստրուկտիվ գործողությունների պատճառով։ Այդ մասին խոսել է նաև Լավրովը։ Հայկական կողմը փորձեց վերակենդանացնել այդ խումբը։ Չեմ բացառում, որ  Վաշինգտոնի ու Փարիզի դեպքում դա ստացվի, բայց հաստատ  ոչ Ռուսաստանի։ Ամեն դեպքում Մինսկի խումը երկու հոգանոց տանգո է։ Ադրբեջանը հրաժարվում է այդ խմբից, Ռուսաստանն էլ կոնստրուկտիվ մոտեցում չունի, իսկ միակողմանի չի ստացվի, դա փակուղային իրավիճակ է ստեղծում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Տարասովի դիտարկմամբ՝ոչ միայն Մինսկի խումբը, այլ նաև Վրաստանի մասով՝ Ժնևյան բանակցությունները չեն աշխատում, Պուտինը հենց դա է արձանագրել.«Ընդհանրապես հիմա տարածաշրջանում շատ բարդ կոմբինացիա է ստեղծվել։ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները շատ բարդ են։ Նույնիսկ Բլինքենի միջնորդությամբ՝ Մյունխենում կայացած  հանդիպումը մեծ արդյունք չտվեց։ Հայաստանը ներկայացրել է խաղաղության համաձայնագրի իր տարբերակը, որտեղ կետ կա նաև Ղարաբաղի մասին։  Ինչպես կլուծվի այդ հարցը՝ բարդ է ասել ու առհասարակ հայկական կողմը կկարողանա՞ պնդել, որ այդ հարցն արծարծվի։ Այժմ  արդարացիորեն պետք է նշենք, որ Հայաստանը ժամանակ է շահում՝ ձգձգելով իրավիճակը, իսկ Բաքվին չի հաջողվում խաղաղության պայմանագրով ամրագրել իր հաղթանակը երկրորդ ղարաբաղյան պատերազմում»։

Ըստ մեր զրուցակցի՝ ԵՄ դիտորդների ներկայությունը դուր չի գալիս ո՛չ Ադրբեջանին և ո՛չ էլ Ռուսաստանին.«Եթե իրավիճակն այսպես զարգանա, չեմ բացառում, որ  ռազմական բախման ականատես լինենք»։

Ինչու՞ հենց հիմա Պուտինը որոշեց չեղարկել 2012-ի պայմանագիրը, Տարասովն արձագանքեց. «Դիվանագիտական քայլ է։ Միգուցե սա արձագանք է կովկասյան ուղղությամբ արևմտյան ակտիվությանը»,-նկատեց նա։

Ստանիսլավ Տարասովը շեշտեց՝ Երևանը հրաժարվեց իր սահմաններին ընդունել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը.«Թե ինչպես կզարգանան իրադարձություններն ապագայում՝ բարդ է ասել։ Մենք ունենք Ղարաբաղում ռուս խաղաղապահների խնդիրը։ Եթե Հայաստանին դեմ են տալիս արևմտյան տարբերակով պայմանագրի ստորագրումը, ապա  կոմունիկացիների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը կարող է քննարկվել առանց  Ռուսաստանի։ Ռուսաստանն այդ դեպքում կարող է որպես կոնսուլտանտ հանդես գալ՝ քարտեզներ տրամադրելով։ Բայց նաև պետք է նշեմ, որ այսպիսով չեղարկվում են նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները։ Ալիևը հարցը տանում է նրան, որ եթե  Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ապա արդեն անհեթեթ է դառնում ստորագրվելիք պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հիշատակումը։ Ստացվում է՝ ռուս խաղաղապահների հարցն էլ կարելի է քննարկել Մոսկվա-Բաքու երկխոսության ճանապարհով, Երևանն արդեն կապ չի ունենա։ Հիմա Ալիևը պնդում է, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրվի, եթե այդպես լինի՝ դա կլինի Հայաստանի ու Ադրբեջանի ապագա սահմանը»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում