WikiLeaks-ի հրապարակումներից օրեր առաջ տեղեկացել էինք, որ Կոտ դ’Իվուարում խաղաղապահ գործունեություն իրականացնող Բենինի զինվորները 8 անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերություններ են ունեցել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նոր սկանդալը կապված է Հաիթիում ուրուգվայցի 5 խաղապահների հետ, որոնց մեղադրում են մի դեռահասի բռնաբարության մեջ: Այս միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն հայտնի է դարձել վերջերս, երբ համացանցում հայտնվել է բջջային հեռախոսով կատարված մի ձայնագրություն:
Հաիթիում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էլիանա Նաբաան ասել է, որ կազմակերպությունն արդեն սկսել է հետաքննությունը` ասելով, որ ՄԱԿ-ը խիստ անհանդուրժողական կեցվածք ունի նման գործողությունների նկատմամբ, և եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա մեղավորներին կենթարկեն պատասխանատվության:











































