Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39․672-ի, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։