Գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչևը կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնում փոխարինել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինին։
Մորդվիչևի նշանակման մասին հունվարի կեսերին հայտնել էր պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը՝ շնորհավորելով նրան օկրուգի հրամանատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Գեներալ Մորդվիչևը նախկինում ղեկավարում էր 8-րդ բանակային ստորաբաժանումները Մարիուպոլի մարտերում: