Հիշում եք «Միմինո» հայտնի ֆիլմում, երբ Մհեր Մկրտչյանի հերոսը ցուցմունք տալիս ասում է` «да, он сказал: я такую личную неприязнь испытываю к потерпевшему, что кушать не могу» («այո՛, նա ասաց` տուժածի նկատմամբ ես այնպիսի անձնական հակակրանք ունեմ, որ ուտել չեմ կարողանում»)։ WikiLeaks կայքում հրապարկված ամերիկյան դիվանագիտության գաղտնի փաստաթղթից իմանում ենք, որ ՌԴ վարչապետ Պուտինը նմանատիպ հակակրանք է զգում էստոնացիների նկատմամբ, երբ լսում է նրանց անունը:
Տալինում ԱՄՆ դեսպանատնից ուղարկված նամակում դիվանագետները հղում են արել Էստոնիայի արտաքին գործերի նախարարության փոխկանցլեր Հարրի Տիիդոյին, որն իբր ասել է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն անձնական հակակրանք ունի էստոնացիների նկատմամբ:
Տիիդոն նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պուտինի հայրն պարաշուտով վայրէջք է կատարել Էստոնիայի տարածքում, սակայն էստոնացի ագարակատերերը, նրան թաքցնելու փոխարեն, հանձնել են գերմանացիներին: Այն ժամանակ Պուտինի հորը հաջողվել է փախչել գերությունից, սակայն փախուստի ժամանակ վիրավորվել էր: Այս դավաճանության պատճառով Պուտինն էստոնացիներին չի սիրում: