Արցախում գործող սահմանադրությունը մեծ վտանգ կարող է առաջացնել ֆորսմաժորային իրավիճակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Քաղաքագետի խոսքով` Արցախում ճգնաժամը կարող է ավելի սրվել. «Արցախի Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ Ռուբեն Վարդանյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը: Պետնախարարի պաշտոնը ոչ թե երկրորդն է դարձել, այլ քաղաքական առումով կարևորվել է»:
Ինչ վերաբերում է Լաչինի ճգնաժամին, ապա քաղաքագետը նկատեց. «Արցախահայության բացարձակ մեծամասնությունը պատրաստ է կրել զրկանքներ, եթե գինը ՀՀ պետականության պահպանումն է»:







































