Sunday, 07 06 2026
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ

Ի՞նչ մեսիջ կստանա հանրությունը՝ զզվանքից բացի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական աղբյուրների, առաջիկայում գեներալների մասնակցությամբ հատուկ խորհրդակցություն է անցկացնելու, որպեսզի քննարկի բանակում տիրող խայտառակ իրավիճակը: Լավ է, որ ադրբեջանական բանակում խայտառակ իրավիճակ է, ու թերևս վատ չէր լինի, եթե այն բավական երկար տևեր: Բայց բանն այն է, որ հայկական բանակում իրավիճակը, մեղմ ասած, շատ քիչ բանով է տարբերվում ադրբեջանական բանակի իրավիճակից:

Ավելորդ օրինակների ու հիշեցումների կարիք, որոնք վերջին տարվա ընթացքում ուղղակի ցնցեցին հայ հասարակությանը, երևի թե չկա: Իսկ կա՞ արդյոք կարիք, որ բանակի խնդիրների վերաբերյալ մի հատուկ խորհրդակցություն էլ Հայաստանում տեղի ունենա` նախագահի նախաձեռնությամբ: Խորհրդակցությունները սովորաբար ոչինչ չեն տալիս՝ բացի ավելորդ քարոզչական ֆոնից: Եվ այդ իմաստով, իհարկե, առաջին մտայնությունն այն է, որ խորհրդակցությունների փոխարեն ավելի լավ է իրապես զբաղվել բանակի իրավիճակը կարգի բերելու, բանակի բարեփոխման գործով:

Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ կա գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կարիքը, որի առումով պետք է հանրությանն ինչ որ կերպ մեսիջ հղել, որ քաղաքացիները տեսնեն Սերժ Սարգսյանի մտահոգությունը: Վերջին անգամ բանակի իրավիճակի առիթով, մտահոգության փոխարեն, Սերժ Սարգսյանը այլ մեսիջ հղեց, որի արդյունքում քաղաքացիները տեսան ոչ թե նրա մտահոգությունը բանակի վիճակով, այլ նրա զզվանքը բանակի վիճակով մտահոգվողներից: Մի՞թե դրանից հետո զարմանալի է, որ բանակում աղմկոտ, հանդուգն, ցինիկ սպանություններն ու դրանց հանդեպ հրամկազմի արձագանքները շարունակվում են:

Իհարկե ոչ, որովհետև դրանք ընդհատելու համար հարկավոր է, որ գերագույն գլխավոր հրամանատարը զզվի այդ սպանությունները կատարողներից ու դրանք թաքցնողներից, ոչ թե դրա մասին ահազանգողներից: Մեր բանական իրավունք չունի լինել այնպիսին, թեկուզ մոտավոր, ինչպիսին ադրբեջանական բանակն է: Մեր բանակը պետք է ադրբեջանական բանակին հաղթի հենց կարգապահությամբ, որ առկա է խաղաղ պայմաններում: Մեր բանակի ոչ միայն մարտունակության, այլ նաև կարգապահության, զինվորների իրավունքների պաշտպանության մակարդակի, զինվոր-սպա հարաբերության օրինակելիության համբավը նաև պետք է Ադրբեջանին զերծ պահի ավելորդ արկածախնդրությունից, ինչ-որ բաներ սանձազերծելու մտադրություններից՝ հասկանալով, որ արդիական արժեհամակարգով հարաբերվող բանակի հանդեպ ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է լինելու խայտառակ ձախողման:

Սակայն Հայաստանում հանրությունը չի ստանում մեսիջներ, որոնք համոզիչ ցույց կտան, թե ինչպես է գերագույն գլխավոր հրամանատարը կարևորում այդ խնդիրը թե՛ ազգային անվտանգության, թե՛ մարդու իրավունքի պաշտպանության և հայ երիտասարդներից յուրաքանչյուրի կյանքի գնահատման առումով: Մինչդեռ այդպիսի մեսիջներ ստանալու պարագայում, որոնք, իհարկե, կլինեն համոզիչ և առարկայական, ոչ թե քարոզչական, հանրությունը պատրաստ կլինի այդ հարցում սատարել գերագույն գլխավոր հրամանատարին և աջակցել նրան բանակի արմատական ռեֆորմների հարցում: Իսկ եթե այդ հարցում հասարակության աջակցությունը լինի, ապա ռեֆորմները ամենևին էլ խոցելի չեն դարձնի մեր բանակը և չեն ենթարկի այն ադրբեջանական ավանտյուրաների ռիսկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում