Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը կարող է ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցություններ սկսել Վրաստանի և Մոլդովայի հետ։ Լեհաստանում տեղի ունեցած ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցներն աջակցել են Վրաստանի և Մոլդովայի հետ տվյալ հարցով բանակցություններ սկսելու նախաձեռնությանը։
Խոսքը այնպիսի գոտու մասին է, որը ստեղծվում է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև։ Ենթադրվում է, որ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրային գոտու ձևավորման մասին համաձայնագիրը ստորագրվելու է այս տարեվերջին։









































