Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

ՊԵԿ-ը չպետք է լրացնի քաղաքացիների հայտարարագրերը. Դրանով անուղղակիորեն պարտադրվում է բոլորին ունենալ էլեկտրոնային ստորագրություն

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման դեպքում քաղաքացիների հայտարարագրերը լինելու են գաղտնի։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՊԵԿ-ն այս պահին աշխատում է էլեկտրոնային համակարգը քաղաքացիների համար հարմարավետ դարձնելու ուղղությամբ։

Բադասյանի խոսքով՝ առաջին տարին բոլորը չեն համատարած ներկայացնելու հայտարարագիր, նախ՝ հանրային ծառայության ներկայացուցիչները, բիզնեսի հետ կապ ունեցող որոշ անձանց շրջանակը։ «Այն, ինչ ունենք էլեկտրոնային բազաներում, պետք է հասանելի լինի քաղաքացուն, և քաղաքացին ընդամենը հաստատի այն տեղեկությունը, որը կա»,-ասել է նա:

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը կողմ է հաղտնիությանը, և դա ճիշտ է. «ՀՀ օրենքն ասում է, որ անձնական տվյալները պետք է լինեն գաղտնի, որ յուրաքանչյուր ոք չկարողանա դրանք օգտագործել։ Տվյալների բացությունը բոլորովին արդյունավետ չի կարող լինել քաղաքացիների հարստությունը չափելու համար տեղեկացվածության առումով, և դա բոլորովին խրախուսելի չէ: Այլ բան է, որ հանրային ծառայողների եւ համապատասխան շրջանակների դեպքում կարող են տվյալները հասանելի լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օրենսդրությանը համապատասխան: Այլապես 2-5 միլիոն մարդկանց տվյալների բացությունը բոլորովին էլ խրախուսելի չէ, հասարակ քաղաքացու տվյալների բացությունը թափանցիկություն չէ»,-ասաց Արիստակեսյանը:

Նա նկատեց, որ հայտարարագիրը բոլոր քաղաքացիների համար է, նրանք պետք է հայտարարագրեն, թե ինչ են ստացել և ինչ են ծախսել, ինչը քաղաքակիրթ զարգացած երկրներում կիրառելի փորձ է, և դա նորմալ է։

«Մենք հիմա տեսնում ենք, թե թավշյա հեղափոխությունից հետո անձինք ինչպիսի փոխառություններ են ստանում, ինչպիսի գույք են ձեռք բերում, բանկային հաշվիներին որքան գումար կա թե ազգային արժույթով, թե արտարժույթով՝ դոլար և եվրո: Նրանք հարստանում են, և դա համաչափ չէ իրենց պաշտոնական աշխատավարձի և եկամուտների հետ։ Կա օրենսդրություն, եւ կոռուպցիայի կանխարգելման օրենսդրության միջոցով պետք է կարգավորվեն ռիսկերը»,-ընդգծեց տնտեսագետը:

Դա ճիշտ չի համարում, որ քաղաքացիների հայտարարագրերը լրցնում է ՊԵԿ-ը, իսկ քաղաքացին միայն պետք է այն հաստատի կամ լրացումներ անի. «Շատ լավ կլիներ, որ ՊԵԿ-ը չլրացներ բոլորի համար հայտարարագրերը, այլ ստեղծվեր մի համակարգչային ծրագիր /soft/ հայտարարագրի լրացման վերաբերյալ, այն հաշվով, որ քաղաքացիներն ինքնուրույն կամ արհեստավարժ այլ անձանց օգնությամբ լրացնեին հայտարարագրերը և ներկայացնեին ՊԵԿ։ Իսկ այն քաղաքացիները, որոնք չէին ներկայացնի, կենթարկվեին վարչական պատասխանատվության։

Այն դեպքում, երբ ՊԵԿ-ն է լրացնում այդ հայտարարագիրը, պահանջվում է, որպեսզի քաղաքացիները էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն ՊԵԿ-ի լրացրած հայտարարագիրը։ Տեսեք թե ՀՀ քաղաքացիների որ մասը գիտի՝ ինչ բան է էլեկտրոնային ստորագրությունը, կարո՞ղ է արդյոք ստորագրել այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար քաղաքացին ստիպված է լինում ամեն տարի վճարել 3000 դրամ։

Այսինքն՝ անուղղակիորեն պարտադրվում է ՀՀ բոլոր քաղաքացիներին ունենալ էլեկտրոնային ստորագրություն, դրա համար կատարել ծախս, դրան զուգահեռ ունենալ նաև համակարգիչ, ինտերնետային կապ, որը բոլորովին էլ պարտադրված չէ ՀՀ որևէ օրենսդրությամբ։ Պատկերացնո՞ւմ եք 650 000 կենսաթոշակառուները և նպաստառուները ինչպես պետք է դա անեն»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ Արիստակեսյանի, բոլոր քաղաքացիների համար ՊԵԿ-ի կողմից հայտարարագրերի լրացումը պահանջելու է մարդկային և նյութատեխնիկական լուրջ միջոցներ, ինչը լուրջ բեռ կլինի պետական բյուջեի վրա. «Դա այն դեպքում, երբ կառավարության կողմից չի հաշվարկված հայտարարագրման արդյունավետությունը, թե ինչ արդյունք կարող է տալ պետությանը համատարած հայտարարագրումը։ Ստացվում է անարդյունավետ ծախս մի նպատակի իրացման համար, ինչը կամ կառավարության ամբիցիոզ ցանկությունն է, կամ էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտադրանքը։ Հետևաբար այդ խնդիրը լուծելու համար առաջարկում ենք հայտարարագրման այն տարբերակը, որ ՀՀ քաղաքացիները ինքնուրույն լրացնեն դրանք համապատասխան ՝soft-ի առկայության պարագայում։ Դա որոշակի ծախս կնշանակի քաղաքացիների համար, այդուհանդերձ, դրա դրական կողմը կարող է լինել այն, որ քաղաքացիներն իրենք կարող են իրականացնել իրենց եկամուտների ֆինանսական կառավարումը և նրանց մոտ զարգանա պարտաճանաչ հարկատուի հատկությունը»,-ասաց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում