Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, բայց առանց նախապայմանների. Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
«Այո, դասականներն ասում են, որ ցանկացած ռազմական գործողություն ավարտվում է բանակցություններով, և, բնականաբար, մենք արդեն ասել ենք, որ պատրաստ կլինենք նման բանակցությունների, բայց միայն առանց նախապայմանների, գոյություն ունեցող իրականության վրա հիմնված և այդ նպատակների քննարկմամբ բանակցությունների»,- ասել է նա։