Աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում անշարժ գույքի շուկայի վրա։Նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ազդեցություն են ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանի հետ: