Saturday, 01 04 2023
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախատեսվում է կատարել 21 հազար հեկտար գարնանացան
00:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը․ ԱՆ
«Այս տարի շինարարության ոլորտում գրանցվել է բարձր աճ»․ Վահան Քերոբյան

Ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, դիմադրում են մյուսները․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանն ամենաշատն է շահագրիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, և քանի որ բոլորը հասկանում են, որ ՀՀ-ն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը Հայաստանի համար ավելացնել:

Այս մասին ՀՀ վարչապետն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ ԵԱՏՄ-ի և տարածաշրջանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ:

Վարչապետը ընդգծեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ կապող ցամաքային մեկ օղակ ունի՝ Վերին Լարսը՝ օբյեկտիվորեն անհաղթահարելի խնդիրներով, քանի որ ոչ ոք չի կարող կառավարել ձնահոսքերը, եղանակը, հեղեղումները, փլուզումները:

«Իհարկե, հիմա մեր վրաց գործընկերները նախաձեռնել են թունելի կառուցումը, որը խնդիրը մեծամասամբ կլուծի: Բայց, մյուս կողմից էլ, մենք, իհարե, հասկանում ենք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանն այս առումով շահագրգռված է, պատրաստ է իրականացնել նոյեմբերի 9-իեռակողմ հայտարարության 9-րդ կետում գրվածը:

«Ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները: Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան: Իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքներն ունեն: Եվ, քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել: Մենք ասում ենք՝ չէ, եկեք այն, ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք: Եվ այն, ինչ չենք գրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, մի վերագրեք եռակողմ հայտարարությանը»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց՝ վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն է ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում միջանցք բառ չկա, ինքն է ներմուծել խոսույթ:

«Սրանով ամեն ինչ ասված է: Չկա գրված միջանցք, չկա գրված Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում, չկա գրված Հայաստանի օրենսդրության կիրառության որևէ սահմանափակում: Եվ բառիս իսկական իմաստով արձանագրում եմ, որ մենք հենց վաղը պատրաստ ենք այդ բոլոր գործողություններն իրականացնել, մեկնարկը տալ»,-եզրափակեց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում