Thursday, 23 03 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»․ Էրդողան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
Ավանեսյանը կարևորել է կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար հնարավորությունների ստեղծումը
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է

Թուրքիայի հետ ցանկացած տեսակի երկխոսություն չի կարող հաջողության հասնել, քանի դեռ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն եկել ընդհանուր հայտարարի

Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցը քաղաքականապես բավականին դրական փաստ էր։ Որքան Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական ու քաղաքական կամուրջներ լինեն, այնքան կմեղմվի թուրքական անվտանգային սպառնալիքը։

Բայց և այնպես, չպետք է մոլորություն ունենանք, թե իբր Թուրքիայի հետ հնարավոր կլինի հասնել հարաբերությունների կարգավորմանը և, շրջանցելով Ադրբեջանին, բացել արևմտյան կողպված դարպասը։ Առկա տարածաշրջանային դրությամբ Թուրքիայի հետ ցանկացած տեսակի երկխոսություն չի կարող հաջողության հասնել, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն եկել ընդհանուր հայտարարի։ Այդպիսի վրիպում ժամանակին թույլ տվեց Սերժ Սարգսյանի վարչակազմը` կարծելով, որ ընթացիկ պրոցեսում կհաջողվի տարանջատել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները և առաջինի կարգավորմամբ չեզոքացնել կամ լուսանցք մղել երկրորդին։ Սարգսյանը մեծ քաղաքական կապիտալ ներդրեց այդ դիվանագիտական ձեռնարկում, սակայն, արդյունքում, ձախողվեց։

Որքան էլ մեզ համար անհաճո է ընդունել, բայց իրողությունն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին, ոչ թե հակառակը։ Ըստ էության, պրոցեսները, անկախ մեր կամքից, զուգահեռ են գնում/գնալու, և մեկը մյուսով հաղթահարել չի ստացվի։ Այդ առումով, Թուրքիայի հետ նմանօրինակ շփումները նշանակալից են, անհրաժեշտ են, բայց մտածել, որ առանց ադրբեջանական մարտահրավերի լուծման, հանգելու են ռեալ արդյունքի, միամտություն է։ Հայաստանի խնդիրն է հնարավորինս նախաձեռնող, նախանձախնդիր լինել այս ֆրոնտներում` մի կողմից թույլ չտալով հարաբերությունների սրում, մյուս կողմից` լցնելով հնարավոր վակուումները։ Ու սա առաջին հերթին դիվանագիտական ճակատում, կարելի է ասել` ամբողջ դիվհամակարգի ռեալ մոբիլիզացմամբ։ Պատկերացնել կարելի է, թե ինչեր էր հնարավոր անել այս մտայնությամբ` նախքան պատերազմը։ Ու թեպետ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հնարավորությունները նվաղել են, սակայն անգամ այսօր կարելի է գտնել հարթակներ, որտեղ «սմարթ լուծումներով» հնարավորություն կլինի կլորացնել անկյունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում