Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը իրարանցում է առաջացրել Հայաստանի հանրության շրջանում: Ցավոք սրտի, այդ իրարանցումը վերաբերում է ոչ թե արտակարգ իրավիճակների կառավարման հարցերին, որոնք միշտ են հրատապ Հայաստանի համար, և ոչ թե Սիրիայի ու Թուրքիայի երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին օգնելու, ընդհանրապես բարեկամ Սիրիայի ժողովրդին աջակցելու, հարկ եղած դեպքում նաև Թուրքիային օգնություն առաջարկելու հարցերին, որոնք հատկապես Թուրքիայի մասով իսկապես բավականին նուրբ և բարդ, բայց կարևոր նաև քաղաքական ու դիվանագիտական իմաստ պարունակող հարց է, այլ պարզունակ «վեճերին»:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պոլսահայ Լրագրող Արիս Նալջիի հետ: