Texas Armoring Corporation (TAC) ընկերության աշխատակիցները, ովքեր ավտոմեքենաների համար զրահապատ ապակիներ են արտադրում, որոշել են պարզել, թե ինչ է զգում մարդը, երբ նրա վրա կրակում են ինքնաձիգից: Այս մասին տեղեկացնում է mignews.com-ը:
Ընկերության տնօրենը տեսանյութում գտնվում է մեքենայի մեջ, որի զրահապատ ապակու վրա կրակում են ԱԿ-74 տեսակի զենքից: Երրորդ կրակոցից հետո տնօրենն ուրախ ասում է, որ զրահապատ ապակին լավ որակի է: