Wednesday, 01 07 2026
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները

Ինչո՞ւ են ՀՀ բանկերը ներդրումներ անում Հայաստանից դուրս․ ինչ խնդիրներ են առկա

ՀՀ բանկերը 2022-ի ընթացքում 1.6 միլիարդ դոլարի ներդրումներ են արել ՀՀ-ից դուրս։ Խնդիրը, ըստ մասնագետների, պայմանավորված է Հայաստանում առկա սխալ տնտեսական քաղաքականությամբ։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը, անդրադառնալով խնդրին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բանկերը կարող են օտարերկրյա արժեթղթերում ներդրումներ կատարել,  նույն հաջողությամբ բանկերը Հայաստանում ձեռք են բերում պետական կարճաժամկետ պարտատոմսեր կամ այլ պետական պարտատոմսեր, նաև ընկերությունների թողարկած պարտատոմսեր, սա ակտիվներ ներդնելու իրենց ձևն է:

«Այսինքն՝ ռիսկ-եկամուտ երկընտրանքի մեջ որոշակի օպտիմալ տարբերակներ են գտնում իրենց համար, փորձում են նաև դիվերսիֆիկացնել իրենց ռիսկերը: Դիվերսիֆիկացիայի ուղղություններից մեկն էլ օտարերկրյա ռեզիդենտների թողարկած արժեթղթերում ներդրումներն են: Դա նորմալ պրակտիկա է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե եթե Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է ցուցադրում, ինչու է երկրի բյուջեն դեֆիցիտային, ինչու է կառավարությունը շարունակաբար ավելացնում հարկերը, նաև բանկային ներդրումների մասով նշվում է, որ եթե կա փողը, ինչու դա չի բերվում Հայաստան և ներդրումներն այստեղ չեն արվում, Քթոյանն ասաց. «Դա բանկի փողն է, բանկը բիզնես է իրականացնում, նա իր հաճախորդներից գումարներ է ներգրավում և դա օգտագործում է իր հայեցողությամբ՝ իր հաճախորդի շահերից ելնելով: Ես ենթադրում եմ, որ բանկը պետք է շահույթ ստանա, բայց նաև տեղավորվի կարգավորող ամրագրած ռիսկայնության և այլ նորմատիվների, կարգավորումների մեջ: Հիմա եթե այդ կարգավորումների մեջ և իր ռիսկերը կառավարելու կոնցեպցիայից ելնելով ինքը որոշում է դրսի արժեթղթերում ներդրումներ կատարել, որևէ մեկը չի կարող դա արգելել կամ խնդիր տեսնել: Սա բանկի բիզնեսն է, բանկը պետք է իր հաճախորդների միջոցները տեղաբաշխի այնպես, որ նվազագույն ռիսկայնությամբ ապահովի իր սահմանված եկամուտը, որ կարողանա հաճախորդների փողերը վերադարձնել:

Այլ հարց է, որ մենք կարող ենք հարցը հետևյալ կերպ ձևակերպել. ազատ դրամական միջոցներ ձևավորվո՞ւմ են Հայաստանում, որքանո՞վ են դրանք նպաստում տնտեսության զարգացմանը և ի՞նչ պետք է անել, որ դրանք նպաստեն: Մյուս հարցն էլ կա. որևէ տարբերություն չկա, թե քո երկրի ռեզիդենտն է իր խնայողությունները բերում ու այստեղ ներդրում կատարում, թե այլ երկրի ռեզիդենտը»:

Տնտեսագետի խոսքով՝ խնդիրն այն չէ, որ փողն այստեղ է ձևավորվել, ինչու այստեղ չի ծախսվում, կամ ինչ անենք, որ այստեղ ծախսվի. «Խնդիրն այն է, թե ինչպես ստեղծենք ներդրումային նորմալ, գրավիչ միջավայր, որտեղ ներդրողները ցանկանան, ձգտեն ներդրումներ կատարել: Էական չէ՝ ներսի ներդրողը դա կանի, թե դրսի: Իսկ սա բարդ, գլոբալ խնդիր է»,-ընդգծեց Քթոյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում