ՌԴ-ն ընտրել է Ադրբեջանի հետ հարաբերությունները փայփայելու ուղին. մեղադրանքի սլաքները ուղղված են Հայաստանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով` ռուսական կողմը օբյեկտիվ չէ, մեղադրանքները միակողմանի են. «Ադրբեջանի ականջը շոյելու նպատակ են հետապնդում: Ռուսաստանը խնդիրներին ադեկվատ չի արձագանքում: Չեմ կարծում` ՀԱՊԿ դիտորդները լիաժեք անվտանգություն կարող են ապահովել: Հայաստանի` բոլորի հետ աշխատելըը ճիշտ ճանապարհ է»: Հայաստանը պետք է զգուշանա. ի դեմս Ռուսաստանի կարող ենք ունենալ երրորդ թշնամի: Այս պահին մեր ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է»: