Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ. Ինչո՞ւ Փաշինյանը նորից զանգեց Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:

Ըստ Կրեմլի հաղորդագրության, զանգը տեղի է ունեցել հայկական կողմի խնդրանքով։ Ընդգծենք, որ Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցին հետևել է Լավրով- Բայրամով հեռախոսազրույցը: Մոսկվան ևս մեկ անգամ պնդել է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ «ձևաչափերի» մրցակցություն կա 2020 թվականից ի վեր.«Մոսկվան կարծում է, որ շատ մեծ թեքում կա դեպի արևմտյան ձևաչափ և առհասարակ դեպի արևմուտք, ու  փորձում է արձագանքել։ Ադրբեջանն էլ, նկատենք, որ ցանկություն է հայտնում ընդգծված կերպով շարունակել քննարկումները հենց ռուսական ձևաչափում, որովհետև արևմտյան ձևաչափում սպասումներն ավելի քիչ են, ունի դժգոհություններ։ Իսկ ահա ռուսական ձևաչափում իր ցանկություններն ավելի լավ արձագանք են գտնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքերով՝  նպատակ կա «պոկել» Հայաստանն արևմուտքից, Սոչիի նման մի փաստաթուղթ ստորագրել տալ, որը միանշանակ կբերի Հայաստանի ու արևմտյան երկրների հարաբերությունների համեմատական սառեցման։

Արևմուտքին որոշակի ազդակներ հղելուց հետո, ինչու՞ Հայաստանը նորից թեքվեց դեպի Մոսկվա, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ։ Դա հայտնի ձև է։ Այս կառավարությունը, սակայն, չի հասկանում, որ գալու է մի օր, երբ ո՛չ Ռուսաստանին է կարողանալու դիմել, ո՛չ արևմուտքին։ Այսինքն՝ և՛-և՛-ը բերելու է ո՛չ-ոչի՛։ Հստակ է, որ միայն արևմտյան ձևաչափում Հայաստանը կունենա ձայն և  հարգանք իր շահերի ու դրանք իրագործելու  նկատմամբ։ Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քննարկման ենթակա չէ»։

Հայաստանը՝ մեջբերելով Լաչինի միջանքի փակման հանգամանքը, նախորդ անգամ հրաժարվեց Ռուսաստանի միջնորդությամբ  արտգործնախարարների հանդիպումից, կարո՞ղ է նորից հրաժարվել՝ հաշվի առնելով, որ Մոսկվան հետևողականորեն պնդում է  այդ հանդիպումն անցկացնելու անհրաժեշտությունը. «Հայաստանն ասաց՝  Լաչինում խնդիր կա, չենք գալիս։ Եթե միջանցքը չբացվի ու Հայաստանի արտգործնախարարը գնա այդ հանդիպմանը՝ դա կլինի խայտառակություն։ Այստեղ կսկսվի Հայաստանի պարտությունը։ Իսկ եթե միջանցքը բացվի, արդեն պետք է մտածել՝ ինչ անել, որ չգնան։ Գնալ՝ փակ միջանցքի պայմաններում, պարզապես հանձնվել է, այն դեպքում երբ աշխարհի երկրների մեծ մասը, ոչ միայն արևմուտքը՝ քո  կողքին են»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի կողմից եղել է  հեռախոսազրույցի նախաձեռնողականությունն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը վերահսկելու են եվրոպացի դիտորդները, իսկ ռուսական կողմը բավականին հիվանդագին  ընդունեց այդ հանգամանքը.«Հայկական կողմից նախաձեռնությունը պետք է որ ուղղված  լիներ հենց այդ հարցերի պարզաբանմանը՝ առ այն, թե ինչով է  դա պայմանավորված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի խոսքերով՝ դատելով հաղորդագրություններից, խոսակցության գլխավոր թեման եղել է  իրավիճակը  հակամարտության գոտում և  ընդհանրապես Հայաստան-Ռուսաստան  հարաբերությունները, որոնք, ըստ մեր զրուցակցի, ճգնաժամի մեջ են։

Ինչ վերաբերում է Բայրամով-Լավրով  հեռախոսազրույցին, ապա Մեհրաբյանի դիտարկմամբ, եռակողմ հանդիպում անցկացնելու ցանկությունը դեռ  չի նշանակում, որ դա կարող է իրականություն դառնալ.«Ռուսաստանը որևէ  դերակատարում խաղալ չի կարող, կարող է ընդամենը   վերահսկողության  տակ պահել գործըթնացը, բայց ոչ լուծել։ Գործ ունենք բավականին դինամիկ զարգացումների հետ։ Այնպես չէ, որ եկել հանգել ենք  ինչ-որ վերջնակետի»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում