Լիբիայի ապստամբները պատրաստվում են շարժվել Բանի Վալիդ քաղաքի վրա, որը գտնվում է անապատում և Լիբիայում Քադաֆիի վերջին հենարաններից մեկն է: Բանի Վալիդը տնօրինող քադաֆիականներին ապստամբները զգուշացրել են, որ եթե նրանք չհանձնվեն, քաղաքը գրավվելու է իրենց կողմից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հազարավոր ապստամբներ շարժվում են քաղաքի վրա` երեք ուղղություններով: Հնարավոր է` Բանի Վալիդում են գտնվում Քադաֆիի ընտանիքի որոշ անդամներ:
Միաժամանա` միջազգային հանրությունը միանշանակ չի ընդունում Լիբիայի նոր իշխանություններին: Ինչպես հայտնել էինք նախկինում, Կուբայի կառավարությունը հրաժարվել է ճանաչել ապստամբների իշխանությունը, իսկ Չինաստանը, անցումային խորհրդին ճանաչելով հանդերձ` չի հանձնում Լիբիայի սառեցված հաշիվները:








































