ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս իրադարձությունների կապակցությամբ Եվրոպան պետք է պատրաստվի փախստականների նոր ալիքին:
Չորեքշաբթի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայից եվրոպական երկրներ է արտագաղթել մոտ 8 մլն փախստական: