Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում (Հյուսիսային Կորեա) վայրէջք է կատարել ամերիկյան հատուկ ինքնաթիռ, որն այդ երկիր հումանիտար օգնություն է հասցրել: Ինչպես նշում է BBC-ն, մեկ ամիս առաջ ԱՄՆ իշխանությունները պաշտոնական Պհենյանին առաջարկել էին հումանիտար օգնություն` ջրհեղեղներից տուժած հյուսիսկորեացիների համար:
Օգնության չափերը մեծ չեն, ուղարկվել են ընդամենը դեղամիջոցներ և վրաններ:
Քաղաքագետների կարծիքով` ԱՄՆ-ի օգնությունը խորհրդանշական է, հնարավոր է` սա վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները լարված են` վերջինիս միակուսակցական ռեժիմի, միջուկային ծրագրի և Հարավային Կորեայի հետ ունեցած խնդիրների պատճառով: