Sunday, 07 06 2026
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել

«Կարմիր խնձոր»` վերականգնված կուսաթաղանթով

Դարերից եկող «կարմիր խնձորի» ավանդույթը` կնոջ ընտանիքին նրա կուսությունը խորհրդանշող կարմիր խնձորներ ուղարկելը, դեռեւս պահպանվում է Հայաստանում, թեեւ երիտասարդների մի փոքր հատված հակված է մոռանալ այն ու ապրել ազատ սեռական կյանքով:

«Հասարակություն առանց բռնության» (ՀԱԲ) հասարակական կազմակերպության 2011-ին հրապարակված ուսումնասիրության համաձայն` Հայաստանի մարզերում բնակվող 18-35 տարեկան արական սեռի ներկայացուցիչների` ավելի քան 62 տոկոսի, իսկ երեւանաբնակ տղամարդկանց` ավելի քան 56 տոկոսի համար կարեւոր է աղջկա կուսությունը: 23-ամյա Վազգեն Կարապետյանը ոչ այնքան կարեւորում է հայերի շրջանում տարածված «կարմիր խնձորի» ավանդույթը, որքան կուսությունը. «Հայ տղու կինը պետք է բարոյական լինի, իսկ մի քանի հոգու տակ պառկած աղջիկը բարոյական չէ: Զույգերը կարող են սեռական հարաբերություններ ունենալ, միայն` եթե վստահ են, որ հաստատ ամուսնանալու են»:

Մինչդեռ, երեւանաբնակ աղջիկների գրեթե 55 տոկոսը կարծում է, որ այս հարցը վերաբերում է միայն ամուսնացող զույգին: «Այսպես պատասխանելով` աղջիկներն արտահայտում են իրենց վրդովմունքը հասարակության կարծիքի նկատմամբ, որը, ըստ նրանց, չպետք է խառնվի այդ անչափ նուրբ եւ ինտիմ հարցին` թողնելով վերջինիս լուծումը միմիայն ամուսնացող զույգի հայեցողությանը»,- հետազոտությունն է ներկայացնում ՀԱԲ ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը:

Սեքսապաթոլոգ Երվանդ Մինասյանի մեկնաբանությամբ` 2-3 տարի հանդիպող զույգերը մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ չունենալու դեպքում կարող են անգամ անպտղության խնդրի բախվել: Իսկ 20 տարեկանից հետո կույս աղջիկների մոտ հաճախ լինում են դաշտանային խանգարումներ, ագրեսիվ վարքի դրսեւորումներ եւ մազակալման հանգեցնող սեռական բորբոքումներ: Սակայն, շատերը պահպանում են կուսաթաղանթը` կարեւորելով ոչ թե առողջությունը, այլ հասարակական կարծիքը: 22-ամյա Մարինեն շարունակում է կույս մնալ` ամուսնանալիս խնդիրներ չունենալու համար:

«Ես չեմ կարող սեռական հարաբերություններ ունենալ մեկի հետ այն դեպքում, երբ համոզված չեմ, որ ամուսնանալու եմ նրա հետ, քանի որ տղաների եւ ծնողների, ու ընդհանրապես` հայաստանցիների մեծ մասն ամուսնանալիս մեծ նշանակություն է տալիս դրան»,- ասում է երիտասարդ աղջիկը: ՀԱԲ հարցման համաձայն` երիտասարդ աղջիկների միայն 20-25 տոկոսն է նշել, որ կշարունակեր հետեւել «կարմիր խնձորի» ավանդույթին, նույնիսկ, եթե հասարակական կարծիքը չպահանջեր դա, իսկ նրանց ավելի քան 40 տոկոսը, հակառակը, ասել է, որ եթե հասարակական կարծիքը չափազանց խիստ չլիներ, ապա իրենք չէին պահպանի կուսությունը:

«Ցավոք, հասարակական կարծիքը անձի համար երբեմն ավելի ծանրակշիռ է դառնում, քան սեփականը, ուստի, մարդիկ ստիպված են լինում սահմանափակել իրենց ազատությունը: «Ով կամ ինչն է սահմանափակում ձեր ազատությունը» հարցին հարցվածների 74 տոկոսը տվել են «հասարակության կարծիքը» պատասխանը»,- հավելում է ՀԱԲ ներկայացուցիչ Նիկողոսյանը:

Ազատ սեռական կյանքով ապրելու կողմնակիցները, միեւնույն ժամանակ, տեղի չեն տալիս, ինչպես 23-ամյա Լուսինեն, ով զուգընկեր ունի. «Եթե [տղամարդը] իմ մասին դատելու է ըստ նրա` կուսաթաղանթ ունե՞մ, թե՞ ոչ, ուրեմն պետք չէ այդ տղամարդն ինձ»: Այս հարցում կանանց աջակցող տղամարդիկ էլ կան: 24-ամյա Դանիել Իոնեսյանն, օրինակ, ուզում է ամուսնանալ սեռական կյանքի փորձ ունեցող կնոջ հետ. «Ամուսնանալուց առաջ պետք է հասկանալ, որ իրար ավելի լավ ենք համապատասխանում անկողնում, քան թե մեկ ուրիշի հետ: Իսկ դա հասկանալու համար անհրաժեշտ է, որ երկուսս էլ սեքսով զբաղված լինենք մինչեւ իրար ճանաչելը»: Սակայն, քչերն են Լուսինեի նման մտածում, ու, անգամ սեռական հարաբերություններ ունենալով, ամուսնանալուց առաջ վերականգնում են իրենց կուսաթաղանթը:

Կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունների օրենսդրական կարգավորում չկա, այդ պատճառով էլ, նման վիրահատություն անող բժիշկներից մեկը, չցանկանալով ներկայանալ, նշեց, որ կուսաթաղանթի վերականգնման վիրահատություններ արվում են ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում. «Ընդ որում, Երեւանից սովորաբար գնում են մարզեր, հատկապես Գորիսում են շատ անում նման վիրահատություններ: Կարելի է միջամտել հարսանիքից` առաջին ամուսնական գիշերից 2 օր առաջ, 7 օր առաջ եւ այլն»: Բժշկի խոսքերով` սրսկման միջոցով միջամտությունը (սեռական ակտի ժամանակ արյունահոսության է հանգեցնում եւ տղայի մոտ տպավորություն թողնում, որ պատռվել է կուսաթաղանթը) արժե 15 հազար դրամ, իսկ վիրահատությունների արժեքը 100-300 հազար դրամ է:

Հրայր Մանուկյան, Հայաստան
«Ժամանակ» օրաթերթի եւ «1in.am» կայքի լրագրող

Հոդվածն արտատպվում է «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» «Հարևաններ» ներդիրից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում