Լիբիայում հայտնաբերել են փաստաթղթեր, որոնք վկայում են Քադաֆիի և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության միջև ակտիվ կապերի և փոխգործակցության մասին: Ինչպես հայտնում է vesti.ru կայքը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ ԿՀՎ-ն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց տեղափոխում էր Լիբիա, որտեղ նրանց հարցաքննում էին:
Գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են Տրիպոլիում` Լիբիայի հետախուզության վարչական շենքում:
ԿՀՎ-ն 2004 թվականից մշտական ներկայացուցչություն է ունեցել Լիբիայում: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այս տարիներին ԱՄՆ-ը կարողացել է համոզել Մուամար Քադաֆիին` հրաժարվել միջուկային ռումբ ստեղծելու գաղափարից և օժանդակություն ցուցաբերել ԱՄՆ-ին` ահաբեկիչներին որսալու և Լիբիայում նրանց հարցաքննությունները կազմակերպելու գործում:









































