Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

«Ուզում ենք հարցը քաղաքակիրթ ճանապարհով լուծել. Բայդենի, Մակրոնի ու Պուտինի խղճի հարցն է». Արցախի ՀԿ-ների դիմումը

Արցախի  շուրջ 4 տասնյակ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին։ Նամակի հեղինակները ներկայացնում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առկա հումանիտար բարդ իրավիճակն Արցախում.«Ադրբեջանի իշխանություններն իրենց հանցավոր գործողություններով անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար՝ նպատակ ունենալով ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվելու իր հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է կամ լրիվ բնաջնջում, կամ էլ Արցախի բնիկ ազգաբնակչության հարկադրում՝ լքելու իր մշտական բնակության վայրերը»,-նշված է բաց նամակում։

Հասարակական կազմակերպությունների ղեկավարները նաև հավելում են.« Հաշվի առնելով, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն ի  վիճակի չէ խոչընդոտելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններին, խնդրում ենք Ձեզ քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար»։

Արցախի «Իմ իրավունքը» քաղաքացիական շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ կան Մինսկի խմբից, երբ այդ կառույցը փաստացի չի գործում.«Դիմումն  ուղղված է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին։ Մենք նամակն ուղարկել ենք Բայդենին, Մակրոնին ու Պուտինին։Հարցի մյուս կողմն էլ այն է, որ Մինսկի խումբը դե յուրե կա, ոչ մի տեղ չի անհետացել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ռեա՞լ է ակնկալել  միջազգային խաղաղապահ ուժեր հարցին ի պատասխան, Օսիպյանն ասաց.«Համենայնդեպս  այդ քաղաքականությունը պետք է վարել։ Այս փուլում՝ դժվար, բայց պետք է այդ ուղղությամբ շարժվենք։ Բարդ է ինչ-որ բան կանխատեսել,  բայց մենք պետք է պատարստ լինենք իրադարձությունների ամենատարբեր զարգացմանը։Այս հարցը պետք է բերել օրակարգ, Ռուսաստանն էլ պետք է վերանայի իր մոտեցումները։ Այնպես չէ, որ մենք ռուսին դեմ ենք, մյուսին կողմ, մենք պարզապես պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք, հասկանանք մեր շահերը որտեղ են։ Թուրքիային ու Ադրբեջանին դեմ ենք, հասկացանք, բայց մյուսների հետ պետք է աշխատել։ Տեսնենք, թե ռուսն ինչ վերաբերմունք ցույց կտա ու ըստ իրավիճակի մեր հետագա քայլերը պլանավորենք»։

Հետաքրքվեցինք նաև, ինչպե՞ս է հաջողվել Արցախի հասարակական կազմակերպություններին համախմբել և կոնսենսուսային այսպիսի հայտարարությամբ հանդես գալ՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու պահանջով, այն դեպքում, երբ այս ՀԿ-ների մեծ մասը պրոռուսական դիրքորոշում է  մշտապես ունեցել.«Հավատացեք համոզելու խնդիրներ չկան, կա իրականություն, որից ոչ մի տեղ չեն փախչի։Մեր հայտարարության մեջ չկա հակառուսականություն կա փաստերի հստակ արձանագրում։ Ինչքան էլ ասենք ռուսամետ է, մենք դեմ չենք իր ռուսամետ լինելուն, բայց հարցն այսպիսին է՝ ճանապարհը փա՞կ է, թե՞ ոչ, մենք շրջափակման մե՞ջ ենք, թե՞ ոչ։Ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցրել, պետք է համապատասխան քայլեր անեն։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ միջազգային հանրությունը  եզակի չեն։ Ինչքան ռուսին է մեր ասաածը վերաբերում, այնպես էլ մնացածին, որ ակնհայտ  ցեղասպանական քաղաքականությանն են հետևում ու որոշիչ քայլեր չեն ձեռնարկում։ Ինչ տեսնում ենք իրականում, այդ մասին էլ խոսում ենք, ոչ ավել, ոչ պակաս»,-եզրափակեց Արթուր Օսիպյանը։

ԼՂՀ փախստականների միության նախագահ Սարո Սարյանը, ով ևս միացել է դիմումին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մեր վերջին հույսն է, իրենք չանեն, մենք պետք է անենք։ Եթե խաղաղ ճանապարհով չեն ուզում, պետք  է այլ տարբերակ մտածենք, առայժմ նորմալ քաղաքակիրթ ճանապարհով ենք հարցն  ուզում լուծել»։

Սարյանն ընդգծեց՝ իրենց դիմումն արդեն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների մոտ է.«Մենք  հույս ունենք, որ իրենք մարդկային քայլ կանեն 120 հազարանոց բնակչության հանդեպ։ Իրենց խղճի հարցն է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում