Կանադայի խորհրդարանում կարևոր նիստ է սպասվում, որտեղ Լաչինի հարցով կներկայացվեն փաստահավաք տվյալներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Կառավարման ոլորտի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի` Կանադան սրանով հակափաստարկ է ներկայացնում Ալիևին, որ իրականում Ղարաբաղ կա. «Կանադան ևս այս քայլով կամրագրի` Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի: Կանադայի խորհրդարանը կարող է երկու ապտակ հասցնել Ալիևին»: