Ստեղծված իրավիճակը տնտեսության համար անվտանգային ռիսկեր առաջացնում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Նարեկ Կարապետյանը:
Տնտեսագետի փոխանցմամբ՝ ռուբլին որոշակի ճնշումների տակ է, որը դրամի արժեզրկման ճնշում է առաջացնում Կարապետյանի խոսքով՝ կան տնտեսվարողներ, որոնց համար էական ռիսկեր են առաջացել, հատկապես ԵՄ-ի հետ աշխատող: Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայում բարձր գներին, ապա տնտեսագետը նշեց, որ շատ տատանողական են․ շուկան պետք է հանդարտվի: