Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 18-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 17։09-ին։
Սայաթ-Նովա գյուղի Նոր թաղամաս 8-րդ փողոցի սկզբնամասում այրվել է ինքնաշեն տնակ՝ մոտ 15 քմ։