Sunday, 06 10 2024
Հայաստանը պետք է լուծի իր Սահմանադրության տարածքային պահանջների հարցը․ Ամիրբեկով
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը․ Նեթանյահու
Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին․ Տիգրան Ավինյան
Իսրայելի բանակը խոստովանել է, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա
«Ինչպիսի խայտառակություն»․ Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 25 զոհի մասին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին
22:20
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Իրանը «պայթեցնել» ներսի՞ց
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ
Նպատակները, որոնց հիման վրա ձևավորվեց ԵԱՏՄ-ն, չեն իրագործվում
Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար
Պուտինի վերջին այցը Բաքու փոխել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը
Փաշինյան-Տրյուդո. ո՞ւմ քայլերն է ակնկալում Կանադան խաղաղության առաջընթացի համար
Հեզբոլլահը հարվածել է իսրայելական Սախնինում գտնվող ռազմական համալիրին
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ
«Բազմաղբյուրի» ջրատարը վնասվել է․ Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
19:45
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Թուրք-իրանական շփումները ընդդեմ Հայաստանի չեն, Անկարան Թեհրանին չի համոզի «Զանգեզուրի միջանցքի» հարցում

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են:

«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև բանակցությունները, որոնք նախատեսված էին հունվարի 17-ին, հետաձգվել են»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Փոխարենը հայտնի դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները:

«Համաձայն պլանավորված ծրագրի՝ Իրանի ԱԳ նախարարն իր թուրք գործընկերոջ հրավերով հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա»,- ասվում է իրանական կողմի տարածած հաղորդագրության մեջ:

Գործակալության տեղեկություններով՝ Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հանդիպելու է  մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի երկկողմանի հարաբերությունները, վերջին իրադարձություններն ու իրավիճակը Սիրիայում:

Քննարկման հավանական թեմաներից մեկը կարող է դառնալ Իրանի նախագահ Էբրահիմ  Ռաիսի՝ Թուրքիա այցելության ժամկետի հստակեցումը:

 

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը չի կարծում, թե  թուրք-իրանական  վերջին ինտենսիվ  շփումները կարող են  ընդդեմ Հայաստանի լինել.«Վստահաբար հիշում եք, որ  Թուրքիա-Ռուսաստան խոսակցությունների արդյունքում որոշվեց, որ Թուրքիան հետ քաշվի սիրիական տարածքից ու որոշ համաձայնությունների գա։ Բայց փաստորեն  Թուրքիան շարունակում է  նույն իր քաղաքականությունը, հարձակումները սիրիական տարածքի վրա և չի հրաժարվում իր նախկին ծրագրերից։ Ըստ երևույթին՝ Իրանը Թուրքիայի հետ հենց այդ թեմայով խոսակցություններ կունենա։  Գուցե շատ ավելի հրատապ է, որ Սիրիայից հետո Թուրքիայի հետ այդ հարցերը քննարկվի, որպեսզի թուրքական կողմին որոշակիորեն զսպի։ Թե ինչքանով դա կիրականացվի ու իրանական կողմը ինչքանով կհասնի իր նպատակին՝ այլ հարց է, բայց այնուամենայնիվ թվում  է, թե հանդիպման հիմնական նպատակն ու ծրագիրը հենց դա է։ Չեմ կարծում, թե հանդիպումը հակահայկական բնույթ ունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝  Իրանի մտահոգության առարկան է նաև  Սիրիայում թրքական ներխուժումների հարցը, ուստի ջանքեր է գործադրում դրանք զսպելու համար.«Կան իհարկե  Թուրքիա-Իրան հարաբերություններում այլ հարցեր ևս, ինչպիսին օրինակ ջրի հարցն է, բայց այս պահին առավել կարևորը Սիրիան է։ Բնականաբար խոսք կգնա նաև մեր տարածաշրջանի, Հարավային Կովկասի մասին, բայց ժամանակային  առումով՝ Սիրիա այցելելուց հետո, արտգործնախարարը չի մեկնում Ռուսաստան՝ Լավրովի հետ հանդիպելու, գնում է Անկարա՝ հանդիպելու իր թուրք պաշտոնակցի հետ, այս հանգամանքը շատ ավելի խոսուն է։ Դա նաև վկայում է այն մասին, որ որոշակի պատգամաներ ու խոսակցություններ են եղել Սիրիայում, որը պետք է քննարկել ու մտքերի փոխանակում իրականացնել։ Գուցե նաև հորդոր լինի, որ թուրքական կողմը կատարի իր խոստումները»,-նկատեց Քեշեշիյանը։

Հնարավո՞ր է Թուրքիայում Իրանի արտգործնախարարին, ապա նաև նախագահին «համոզեն» «Զանգեզուրի միջանցքի հարցում», որը պաշտոնական Թեհրանը մինչ այս պահն իր համար կարմիր գիծ է համարում, դիտարկմանն ի պատասխան, Մովսես Քեշիշյանը պատասխանեց.«Դա դժվար, տարօրինակ մոտեցում կլինի։ Այստեղ ուղղակիորեն  կա Իրանի շահերի հարցը։ Ցավոք սրտի, Իրանում չկա միատարր դիրքորոշում այդ մասին։ Չենք կարող ասել, որ բոլորը հարցին նույն ձևով են արձագանքում, բայց նկատի ունենալով Գերագույն հոգևոր առաջնորդի խոսքերը, ինչպես նաև հենց նախագահի, արտգործնախարարի խոսքերը թե՛ սահմանները և թե՛ ,այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է։ Դժվար թե սա ընդունելի լինի և իրանական կողմը սրան ընդառաջի, քննարկման առարկա դարձնի։ Դա ուղղակիորեն իրանական շահերը կդնի հարվածի տակ։ Նույնիսկ ամենապարզամիտ  քաղաքական գործիչը դրան համաձայնություն չի տա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում