ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ որպես Հայաստան֊ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին,
Որպես Հայաստան- Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, նամակով դիմել է Հունաստան- Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին,
Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, նամակով դիմել է Կիպրոսի գործընկերոջը` Հարիս Գյորգեադեսին,
Մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու հանցավոր քաղաքականության շուրջ:
Կոչ է արել գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը և կատարելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: