
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում, բայց թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի արձանագրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Կապան համայնքի ղեկավար Սուրեն Փարսյանը։
«Իհարկե, հակառակորդ երկրի նախագահի հայտարարությունները մտահոգիչ են, սակայն մենք վճռական ենք պայքարելու և զարգացնելու մեր տարածաշրջանը՝ անկախ նրանից, թե ինչ է ասում Ալիևը»,- ասաց նա։
Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքին՝ Փարսյանը նշեց, որ չի մեկնաբանի այդ հարցը, քանի որ տեղյակ չէ, թե ինչ են բանակցում և քննարկում տվյալ հարցի շուրջ։
«Կարող եմ միայն ասել, որ եթե որևէ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորի»,- նշեց նա։