
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Արցախի բարձրագույն պաշտոնյաների մեջ կոլաբորացիոնիստներ կան, արդեն բացահայտ խաղ է տարվում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում տեղ գտնող սաբոտաժը էլ չասած, առհասարակ հանրային իշխանության և «ազգայինի» տակ փաթեթավորված քանի նախաձեռնություններ կան, որ ազգայինից լուսային տարիներով են հեռու։
2018-ի դեկտեմբերից անընդհատ ասում ենք, արդեն զավեշտի է նմանվում… լյուստրացիա, լյուստրացիա, լյուստրացիա… Էլի բերեցին վեթինգը խառնեցիք լյուստրացիային, սակայն ոչ առաջինը կատարվեց, ոչ էլ՝ երկրորդը։
Հայաստանի ապալրտեսայնացումը և ապակոլաբորացիոնիստացումը եթե չլինի, ողբերգական է վերջանալու այն ինչի համար համազգային մոբիլիզացիա է պետք։ Մնաց 1- 1.5 տարի, եթե բախտներս բերի։
6 ամսում կարելի է լյուստրացիա անել, 1 տարում կարելի է ներդնել պարբերական վեթինգի նոր համընդհանուր համակարգ, Սկսել է պետք ուժային կառույցներից, այնուհետև հանրակրթություն, կրթույթուն, հետո ըստ նախասիրության։