Monday, 13 05 2024
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ

Միջազգային հանրությունը մի հատ էլ ռուս խաղաղպահների համար ձեռքի մեջ ձվածեղ չանի՞․․․․արձագանք Ռուբեն Վարդանյանին

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես հասկանում եմ, որ Արցախի պետ նախարար Ռուբեն Վարդանյանը օբյեկտիվ ու սուբյեկտիվ բնույթի լիքը կաշկանդող հանգամանքներ ունի։ Բայց չի կարելի հայտարարություններ անել, որոնց անգամ մենք չենք կարող, կներեք, լուրջ ընդունել։ Ահավասիկ, պատասխանելով Լաչինի միջանցքը բացելու ռուս խաղաղապահների պայմանագրային իրավասության-պարտավորության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին, նա ասել է․

«Երկրի ղեկավարն է, իր կարծիքն է, իր որոշումն է։ Ես կարող եմ համաձայն լինել կամ` ոչ։ Ընդունել եմ ի գիտություն»,- հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո է եւ նրանք պետք է բացեն այն։ Ճշտող հարցին՝ ընդունո՞ւմ է, որ ՌԴ խաղաղապահները պետք է միջանցքը բացեն, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Ճանապարհը պետք է բացեն երկրների ղեկավարները եւ միջազգային հանրությունը, որովհետեւ անընդունելի է նման իրավիճակը։ Բոլոր մարդկանց կարեւորությունն աշխարհում կարեւորում եմ։

Մենք պայքարում ենք, եւ դա մեզ իրավունք է տալիս սա պահանջելու նաեւ ուրիշներից»։

Վերջին հատվածն ուղղակի գերազանցում է բանականության բոլոր սահմանները․ “Ճանապարհը պետք է բացեն երկրների ղեկավարները եւ միջազգային հանրությունը, որովհետեւ անընդունելի է նման իրավիճակը։”

Գոնե այս հատվածն ասած չլիներ, մի կերպ կուտվեր մնացածը։ Լինել գիտակից մարդ, գիտակցել, որ թղթի վրա գրված է, որ Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, իսկ հաղորդակցության անխափանությունը երաշխավորում է Ադրբեջանը, ու դրանից հետո ասել, թե ճանապարհը պետք է բացեն “երկրների ղեկավարները ու միջազգային հանրությունը”, կներեք, վիրավորանք է դիմացինի բանականությանը․․․

Ի վերջո կարելի է միջազգային հանրության ու մնացած երկրների դերի մասին այլ կերպ ասել, բայց ոչ թե այս ամենի համար պատասխանատու երկու երկրի խնայել, քարն էլ նետել միջազգային հանրության ու մյուս երկրների բոստանը․․․

Միջազգային հանրությունը մի հատ էլ ռուս խաղաղպահների համար ձեռքի մեջ ձվածեղ չանի՞․․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում