Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից դրական տպավորություն է ստացել․ «Անհրաժեշտ է, որ հասարակությունը տեղեկացված լինի երկրի առաջին դեմքերից:
Նիկոլ Փաշինյանի այս ասուլիսը տարբերվում էր նախորդ բոլոր շփումներից․ Ասուլիսը ինֆորմատիվ էր ու կարևոր»:
Մեր բանախոսը հերթական անգամ հիասթափվել է լրագրողների մասնագիտական որակներից: Իսկ ինչ վերաբերում է կարծիքներին, թե Հայաստանը փոխում է արտաքին վեկտորը, ապա Թադևոսյանը նկատեց․ ․ «Երբ խոսում ենք արտաքին քաղաքական վեկտորի մասին, մի զգալի խումբ խոսում է այն տրամաբանությամբ, որ ինքնուրույն գործելը վատ է: Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն տեղի չի ունենում, Հայաստանը փորձում է գտնել իր տեղը»: