«ՀԺ»-ն գրում է, որ լուրեր են շրջում այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Հաղթանակ» զգոսայգու դիմաց գտնվող և Հայաստանի խորհրդարանի շենքի նմանությամբ կառուցված իր առանձնատան համար 180 հատ ոսկեզօծ վարդակներ և անջատիչներ է պատվիրել Գերմանիայում։
«Ըստ այդ լուրերի, պատվերի քանակը խիստ զարմացրել է պատվիրատուներին, և նրանք փորձել են ճշտել՝ արդյոք մի 0 ավելի՞ չի նշված պատվերում։ Նշենք, որ նման պատվերներ սսովորաբար տալիս են արաբական շեյխերը։ Հովիկ Աբրահամյանը ԱԺ լրատվական ծառայության միջոցով մեզ փոխանցեց, որ լուրերը սուտ են, իր առանձնատանը միայն 60 հատ սպիտակ վարդակ ու անջատիչ կա»,- գրում է թերթը:









































